Մակրոնը հայտարարել է Շենգենյան գոտու սահմաններում վերահսկողության ուժեղացման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է ահաբեկչական աճող սպառնալիքների ֆոնին Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության խստացման մասին: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Մենք որոշեցինք այս վերահսկողության շրջանակներում կրկնապատկել սահմաններին տեղակայված ուժերի քանակը՝ ոստիկանների, ժանդարմների, զինվորականների թիվը 2400-ից հասցնելով 4800-ի», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի 26 երկրներ կարճաժամկետ այցերի համար։ Այն ընդհանուր ներառում է 4,3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ 400 միլիոն բնակչությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում արգելվում է
- Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է