Կոսովոյի նախագահը հրաժարական է տվել ու կկանգնի Հաագայի դատարանի առաջ
Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին, պարտիզանական առաջնորդը 90-ականներին Սերբիայից անկախանալու համար Կոսովոյի պատերազմի ժամանակ, այսօր հրաժարական է տվել։ Այս մասին գրում է Euronews-ը։
Հրաժարականի մասին Տաչին այսօր Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացած մամուլի ասուլիսում է ասել ու հավելել, որ Հաագայի դատարանը հաստատել է իրեն առաջադրված ռազմական հանցագործությունների մեղադրանքը։
Տաչին ասել է, որ քայլ է կատարում «Կոսովոյի նախագահության ամբողջականությունը պաշտպանելու համար»:
Տաչիին մեղադրանք է առաջադրվել Հաագայում տեղակայված Կոսովոյի դատարանի կողմից, որը ստեղծվել էր էթնիկ ալբանացի ապստամբ նախկին առաջնորդների ենթադրյալ հանցագործությունները քննելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին