Վիրավորում ստացած գնդերեցն ապաքինվել է և վերադարձել առաջնագիծ
Վիրավորում ստացած գնդերեց Հրայր սարկավագ Լալայանն ապաքինվել է և վերադարձել առաջնագիծ։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը հայտնել էր, ո Ռազմական գործողությունների գոտում՝ հենց առաջնագծում է գտնվում մոտ 25-30 հոգևորական՝ գնդերեցներ և թեմերից քահանաներ կամավոր սկզբունքով։
Արդեն հաղորդվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ զոհված երկու սարկավագի զոհվելու մասին՝ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյան և Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նվիրյալ և խոնարհ սպասավոր Բարեշնորհ Ռուստամ սարկավագ Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գնդերեց Նարեկ Պետրոսյան...Զինվորների հովիվը
- Դավիթ գնդերեցին մի ամերիկահայ նոր մեքենա է նվիրել
- Բագրատ Սրբազանի՝ Նարեկ և Ռուստամ սարկավագների հետ վերջին զանգերն անպատասխան են մնացել
- Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
- Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը
- Առաջնագծում՝ գնդերեցներ ու քահանաներ կամավոր սկզբունքով
- ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա
- Շուշիում վիրավորված լրագրող. Ինձ տեղափոխել է սարկավագն ու աղոթել ինձ համար
- Գնդերեցները երգելով գնում են առաջնագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան