ԱՆ. Կամավորներին ևս տրամադրվում են անվճար դեղեր
Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից:
Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին