Կորոնավիրուս՝ ծանր հիվանդները չեն հոսպիտալացվում ազատ մահճակալ չլինելու պատճառով
Եվրոպական շատ երկրներում կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր ալիքով պայմանավորված կրկին սահմանափակումներ են մտցվել, շատ դեպքերում՝ «շատ խիստ»։ Արգելափակումը նպատակ ունի մեղմացնել վարակի ալիքը, կանխել տարածումն ու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։
Հայաստանում սեպտեմբերի վերջից սկսած նույնպես կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր ավելանում է, թեստերի գրեթե կեսը դրական է լինում։ Իհարկե, առողջապահության ոլորտի պատասխանատուները նշում են՝ կանխատեսումներ կային, որ որոշակի բարձրացում կունենան, բայց ոչ այսքան, պատերազմական իրավիճակն է նպաստել այս ամեն ինչին, անվտանգության կանոններն ուղղակի չպահպանելը։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հիվանդության հետ կապված իրավիճակը մեղմելու համար նոր սահմանափակումներ չեն մտցվում Հայաստանում, ինչպես դա արվում է շատ այլ երկրներում, այդ թվում նաև հարևան Վրաստանում։
«Կորոնավիրուսային հիվանդությունն ինչ սկսվել է, այժմ էլ կառավարությունում պարբերաբար քննարկումներ են գնում, բոլոր սցենարները քննարկվում են, հաշվի են առնվում ներկա իրավիճակով պայմանավորված, թե ինչ փոփոխություններ կարող են արվել։ Լոքդաունի տարբեր տեսակներ կան, մասնակի սկսել ենք անել, օրինակ, կրթական հաստատությունների փակումը։ Հիմնարկներում ավելի են խստացվել հակահամաճարակային կանոնների պահանումը։ Նաև ոստիկաններն են խստացրել ստուգումները, հետևում են, տուգանքները շարունակվում են»,- ասաց Ա․ Նիկողոսյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ արձանագրվող դեպքերի վիճակագրությունում դեռ փոփոխություններ չեն նկատվում, ամեն օր, կարելի է ասել, նույն վիճակն է, որևէ կանխատեսում չունեն։
Ա. Նիկողոսյանն ասաց, որ բավականին շատ են ծանր հիվանդները, որոնք չեն հոսպիտալացվում ազատ մահճակալ չլինելու պատճառով։
«Հերթում են գտնվում, սպասում են ազատ մահճակալ լինի, որ տեղափոխվեն»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում ևս համընդհանուր կարանտին է հաստատվում կորոնավիրուսի պատճառով
- Իտալական չորս շրջաններ, ներառյալ Միլանը, կրկին հայտնվել են կորոնավիրուսային արգելափակման մեջ
- 05.11.2020. Կորոնավիրուսի 2413 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- 04.11.2020. Կորոնավիրուսի 2374 նոր դեպք է գրանցվել, 41 մարդ մահացել է
- ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրիտիկական է համարում
- 03.11.2020. Կորոնավիրուսի 1328 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- Փոփոխություն՝ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում
- Ինչու կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ տվյալներ այլևս չեն հրապարակվում
- Գայանե Սահակյան. Չեմ կարող ասել, որ կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերը շատացել են
- Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին. Նախարար
- ԱՆ ներկայացուցիչը կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ծայրահեղ ծանր է գնահատում
- Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին