Անցած ութ ամիսներին ԵԱՏՄ պետությունների հետ ապրանքաշրջանառության կրճատում չենք ունեցել. նախարար
«2020 թվականի մարտի վերջին ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ սեպտեմբերի վերջին՝ ռազմական դրություն։ Այս ամենը չէր կարող չազդել տնտեսական հարաբերությունների ու համագործակցության տեմպերի վրա»,- խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Միևնույն ժամանակ, պատգամավորը նշեց՝ ԵԱՏՄ-ի հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման սկզբունքն է, հետևաբար, համավարակի պատճառով սահմանների փակումը չէր կարող չազդել ապրանքաշրջանառության, ինչպես նաև աշխատուժի տեղաշարժի վրա։
«Եթե արդեն ձեռքի տակ ունեք որոշակի տվյալներ, թե համավարակն ու պատերազմը ինչ ազդեցություն են ունեցել ապրանքաշրջանառության տեմպերի և գումարային շրջանառության վրա, կխնդրեի ներկայացնել»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը ընդհանուր ապրանքաշրջանառության նկատմամբ ունեցել է առաջանցիկ աճ.
«2019 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, մեր ապրանքաշրջանառությունն աճել էր 10.4%-ով, իսկ ԵԱՏՄ երկրների հետ՝ 15.1%-ով։ Այս տարվա ութ ամսիների վիճակագրությամբ՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ապրանքաշրջանառության առումով պատկերն ավելի բարվոք է։ Այդ ութ ամիսների կտրվածքով մենք, ընդհանուր առմամբ, ունեցել ենք ապրանքաշրջանառության 10.2% կրճատում, իսկ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ունենք նույն մակարդակը, ինչ անցած տարի։ Այսինքն՝ կրճատում չենք ունեցել։ Սա նույնպես ապացույցն է նրա, որ առևտուրը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ կառուցվում է ավելի կենսական նշանակության ապրանքների շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին