Թբիլիսիում հետընտրական ցույցերը շարունակվում են, կան ձերբակալվածներ
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 4-ին Թբիլիսիի ընտրատարածքներում հանձնաժողովների հարակից տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր հաշվով իրավապահները ձերբակալել են 12 անձի: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Ինչպես հայտնել են գերատեսչությունից, ավելի ուշ 5 անձ ստորագրությամբ ազատ է արձակվել, 7 անձ գտնվում է վարչական կալանքի տակ, ժամանակավոր մեկուսարանում:
Հիշեցնենք, երեկ՝ նոյեմբերի 4-ին, Թբիլիսիի տարբեր ընտրատարածքների հանձնաժողովներում բողոքների քննարկմանը զուգահեռ ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել, որոնց ընթացքում տեղի է ունեցել մի քանի բախում ցուցարարների և իրավապահների միջև:
Երեկ ցույց էր ընթացել նաև Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ ցուցարարները պահանջել են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ-ի նախագահին:
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները: Նոյեմբերի 8-ին Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է անցկացվելու, պահանջը՝ նոր ձևավորված ընտրական հանձնաժողովի պայմաններում խորհրդարանական ընտրությունների նորից անցկացումն է:
Հարակից հրապարակումներ`
- Ցույց Վրաստանի ԿԸՀ-ի մոտ. ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահին
- «Եվրոպական Վրաստանը» հրաժարվում է մանդատներից և խորհրդարան չի մտնի
- Վրաստանի խորհրդարանը երկու հայ պատգամավոր ունի
- Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան