Իրանը մեծացրել է Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի հետ սահմանին զինված ուժերի թիվը
Իրանի բանակի ցամաքային ուժերի լոգիստիկիական և ուժերի դասակարգման հարցերով տեղակալն ասել է. «Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձությունները` հինգշաբթի օրը հրահանգվել է Ղազվինի 116-րդ զրահային բրիգադը գործուղել երկրի հյուսիս-արևմուտք»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Լրագրողների հետ ճեպազրույցում բրիգադային գեներալ Հոսեյն Ալիփուրն ասել է.«Այս կարգի գործուղումներ բազմիցս իրականացվել են: Մեր կարմիր գիծը մեր ժողովրդի անվտանգությունն ու հանգստությունն է»:
Հինգշաբթի օրը տեղի է ունեցել զրահային նոր սպառազինության և զորուժի՝ երկրի հյուսի-արևմտյան սահման գործուղման արարողությունը: Արարողությանը մասնակցել են Իրանի բանակի մի խումբ հրամանատարներ ու պատասխանատուներ:
Գեներալ Հոսեյն Ալիփուրը հավելել է.«Երբ մեր երկրի զինված ուժերը զգան, որ վտանգված է ժողովրդի խաղաղությունը, ահնապաղ գործի կանցնեն՝ պաշտպանլու իրանցիների անվտանգությունը»:
Նա հստակեցրել է.«Այս օրերում հյուսիս-արևմտյան շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող բախումների հետևանքով, զինված ուժերը անհրաժեշտ են համարում ժողովրդի ապահովության ու կայուն անվտանգության հաստատման համար ներկա լինեն այդ շրջանում»:
Ալիփուրը նշել է, որ հյուսիս-արևմտյան շրջաններ գործուղված ռազմական ուժն ու զինտեխնիկան համարյա մի բրիգադ է և այդ տարածաշրջանում տեղակայված կմնան, որքան որ կարիք լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին