Վարդան Ոսկանյանը բացատրում է «գյոռբագյոռ» բառը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Շատերին թվում է, թե բարբառային հայերեն թյուրքական միջնորդությամբ մուտք գործած «գյոռբագյոռ» բառի ծագումն էլ թյուրքական է, բայց իրականում գործ ունենք նոր պարսկերեն ձևի հետ՝ گور به گور դասական արտասանությամբ [gōr ba gōr] (ժամանակակից արտասանությամբ [gur be gur]) բռց․՝ «գերեզմանից գերեզման», որը կազմված է گور [gōr] «գերեզման» բառից և به [ba] ուղղության նախադրությունից։
Ուշագրավ է, որ բարբառային հայերենում պարսկերենի այս նախդրով կազմված այլ ձևեր էլ կան «դարբեդար» ժամանակակից նոր պարսկերեն در به در [dar be dar] բռց․՝ «դռնեդուռ, դռնից դուռ» և նաև հայերեն «երես» բառից Երևանում՝ «էրեսբերես» - «երես երեսի, դեմ դիմաց, առերես»»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյորբագյոր։ Ընկերներ սա օգտագործեք»։
Իսկ արդեն ասուլիսի ժամանակ նա նշել էր՝ գործողությունների համար խոսուն վերնագիր են ընտրել՝ «գյոռբագյոռ», քանի որ թուրքերը շատ լավ հասկանում են, թե ինչ է դա նշանակում։
«Գյոռբագյող-2020-ը շարունակվելու է»,- ընդգծել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Գյոռբագյոռ-2020-ը շարունակվելու է. ՊՆ ներկայացուցիչ
- Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն #գյոռբագյոռ
- «Գյորբագյոր».Շուշիում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողության նոր անվանումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան