
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 401 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 401 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 49 218 դեպք: Ապաքինվել է ևս 2 289 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 459: Այս պահին երկրում կա կորոնավիրուսի 15 332 ակտիվ դեպք:
Կորոնավիրուսից մահացել է ևս 20 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 401:
Վարակակիցներից 4489-ը բուժում է ստանում հիվանդանոցում, որոնցից 638-ը ծանր է, այստեղից 293-ը միացված է արհեստական շնչառության սարքին: 2446 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցում, իսկ 8 397-ն ստանում է բնակարանային բուժում
Կարանտինի ռեժիմում է մնում 3 160 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 28 690-ը:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 295 դեպք, ապաքինվել՝ 2 537 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին