Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում նախատեսված չէ.ՀՀ ԱԳ նախարար
Աժ-ում տված ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ Արցախում հրադադար հաստատելու երեք պայմանավորվածությունների չպահպանման Ադբեջանի քայլերը ուղղորդվել են Թուրքիայի կողմից: Նախարարը հավելեց, որ համանախագահների հետ շարունակում են աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ, որի հիմքում դրված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ ամրագրված 4 կետերը, որոնք վերահաստատվել են նաև մյուս հանդիպումների ժամանակ:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով, կարևոր հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որի ուղղությամբ նույնպես աշխատանքները կատարվում են
«Մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք գտնում և ինչպես որ անհրաժեշտ ենք գտնում էֆեկտիվության ու արագության առումով»,-պատասխանելով ՀԱՊԿ-ին դիմելու մասին լրագրողի հարցին՝ հայտարարեց ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այս պահին Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում նախատեսված չէ:
Պատասխանելով հարցին, թե ՌԴ-ի հետ խորհրդակցություններին Հայաստանի կողմից ովքեր են մասնակցում՝ Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ խոհրդակցությունների շարունակման մասին տեղեկությունից բացի ոչինչ չի կարող ասել:
«Որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի»,- արձագանքեց Զոհրաբ Մնացականյանը Դավիթ Բեկ գյուղի հրետակոծության փաստի շրջանակներում ՌԴ-ի միջամտության հնարավորության մասին հարցին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի. Զոհրաբ Մնացականյան
- Զոհրաբ Մնացականյան. Մենք բարեկամների պակաս չունենք աշխարհում
- Արտաքին քաղաքականության մեջ մեր համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը. Զոհրաբ Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան