Արցախցի կանայք՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության առջև. «Մենք ձեզանից ոչինչ չենք ակնկալում, եկել ենք պարզապես արթնացնելու»
Հայաստանում ժամանակավոր ապաստանած արցախցի կանայք և երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց ակցիա են անում, պահանջում են հանդիպում դեսպանի հետ, որպեսզի նա անձամբ վերցնի իրենց նամակն ու լսի իրենց պատմությունները։
Նրանք տարբեր օրերին բողոքի ակցիաներ են իրականացրել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, այլ երկրներ դեսպանությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների առջև։ Նրանք պահանջում են միջազգային պատշաճ արձագանք այն ամենին, ինչ կատարվում է Արցախում, մինչդեռ, ըստ նրանց, միջազգային հանրությունը լուռ է։
«Մենք իսկապես անտեսված էինք, կարծես, ընդհանրապես չէին նկատում։ Բայց մեր ակցիաներից հետո մեր խոսքը, կարծես, հասնում է նրանց, մեզ լսում են, տեսնում են, մեր կարծիքը հաշվի առնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակից Լիաննա Ադամյանի խոսքով, իրենց հավաստիացնում են, որ ճնշում գործադրում են, գոնե իրենց նամակ-պահանջը հասնում է կենտրոնական գրասենյակներ, ինչը շատ կարևոր է տվյալ կառույցի հայտարարությունների համար։
Ակցիայի մասնակիցներից մեկը խոսքն ուղղելով Գերմանիայի դեսպանությանը՝ ասաց. «Դուք արդեն աշխարհին մի Հիտլեր տվել եք, գուցե ասեք զղջացել եք, մեղքը քավել եք, բայց այսօր դուք նոր Հիտլեր եք աճեցնում, անում եք մեր եղբայրների արյունով։ Բայց այդ Հիտլերը նորից ձեզ մոտ է գալու։ Եթե այդ ամենը չկանխեք, սպասեք այդ Հիտլերին ձեր տանը»։
Ակցայի մասնակիցները պահանջում են՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի կանգնեցնել ադրբեջանա-թուրքական ագրեսիան, վերջ տան Թուրքիային զենքի վաճառքը, հակառակ դեպքում նրանց սպասեք ձեր երկրներում։
Լիաննա Ադամյանի խոսքով, բազում փաստեր կան, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համահավասար հովանավորում է միջազգային ահաբեկչությանը։
«Դուք Թուրքիայի, Ադրբեջանի հետ համահավասար հանցագործներ եք, մասնակից եք այս ամենին ձեր լռությամբ։
Մենք ձեզանից ոչինչ չենք ակնկալում. եկել ենք պարզապես հիշեցնելու, արթնացնելու ձեզ, որ կարողանաք ժամանակին պաշտպանվել, որովհետև թուրքը հարձակվում է, երբ քնած ես, կրակում է մեջքից, թուրքն աչք ունի ձեր ունեցվածքի վրա։ Բավ է՝ արթանցեք, քանի ուշ չէ, այլապես մորթոթվելու եք այնպես, ինչպես այսօր փորձում են վախեցնել մեր խաղաղ բնակչությանը, կանանց, մայերին։
Այլևս չենք հանդուրժելու նոր ցեղապանություն»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Լիաննա Ադամյանը հայտնեց, որ պարոն դեսպանը տեղում չէ, բայց մեկ հոգու պատրաստ է ընդունել փոխդեսպանը։ Սակայն նրանք ցանկանում էին գնալ երեք կանանցով։ Հրաժարվեցին ընդունել երեքին։ Կանայք հենց դեսպանության դիմաց պատռեցին նամակը։
«Մենք արհամարհած ունենք ձեզ այնպես, ինչպես դուք մեզ։ Ամոթ։ Այն, ինչ սպասելիս էր, մենք այս պահին վերջնականապես համոզվեցինք։ Զրոյացրեցիք, փոշիացրեցիք այն վերջին հույսի կտորը, որ մենք մտածում էինք հանկարծ կարող է արթնանայիք խորը քնից։
Խոր պատասպարվեք, կառուցեք ապաստարաններ, որովհետև այս ահաբեկչության զոհ դառնալու եք դուք։ Ամոթ։ Մենք գնում ենք՝ ամոթանք տալով Հայաստանում Գերմանիայի դեսպանությանն իր անգործության, վախկոտության համար»,- ասաց Լ. Ադամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի կանայք կարում են էկո պայուսակներ
- Արցախցի կանայք ու երեխաները խաղաղության կոչով գրոհեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության օդը
- Արցախցի փոքրիկները կպատրաստեն օրիգամիներ՝ խաղաղության և հաղթական մաղթանքներով
- «Պահանջում ենք իրավունք՝ մեր հողում ապրելու և արարելու». արցախցի կանայք ԵՄ գրասենյակի դիմաց են
- Արցախցի կանայք ԱՄՆ-ից պահանջում են՝ այլևս չլռել
- Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա