Դատարանը թույլ է տվել Խաչատուրյան ավագ քույրերին շփվել իրենց մոր հետ
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր բավարարել է Խաչատուրյան ավագ քույրերի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալ նրանց շփվել իրենց մոր հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, Քրիստինային և Անգելինային թույլ է տվել շփվել իրենց մոր հետ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ կրտսեր քրոջ գործն առանձին վարույթով է՝ կապված հանցագործության պահին նրա՝ անմեղսունակ ճանաչման հետ: Այն քննվում է Բուտիրսկի դատարանի կողմից փակ ռեժիմով: Նրան թույլատրված էր շփվել մոր հետ` որպես իր օրինական ներկայացուցիչ:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին՝ դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից: Նրանք չեն կարող օգտվել ինտերնետից և շփվել այլ անձի հետ, բացի իրենց փաստաբաններից, նրանց արգելվում է մասնակցել հանրային միջոցառումներին:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հայրը «ֆիզիկական և հոգեկան տառապանքներ» է պատճառել աղջիկներին, բայց թողել է ամենախիստ որակավորումը ՝ այդ փաստերը համարելով միայն մեղմացուցիչ հանգամանք:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի գործը լուսաբանող լրագրողներին սպառնում են
- «Նա չարիք է գործում, նա հենց չարիք է». Խաչատուրյան քույրերը՝ հոր մասին
- Խաչատուրյան քույրերին արգելվել է շփվել իրար հետ
- Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
- Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
- Խաչատուրյան քույրերի գործը լրացվել է ևս երեք հատորով
- Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին խնդրել են՝ դիմել ՌԴ իշխանություններին
- Փաստաբան. Քննությունը հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը