Առաջարկվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող գումարը 1000-ից դարձնել 3000 դրամ
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողնրի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարել։
Մասնավորապես, E-draft.am-ում շրջանառված նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրակատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։
«Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարներ իհամար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, ինչի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է»,- ասված է հիմնավորման մեջ։
Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսելու է հատուցումները
- «Անունս Արցախ է» երգը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ընդունել է որպես հիմնադրամի հիմն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին