Կարևոր է՝ պատերազմական այս իրադրությունում պետական կառավարման համակարգն անխափան աշխատի. Տիգրան Աբրահամյան
«Իմ համար կարևոր և սկզբունքային է, որ պատերազմական այս իրադրությունում պետական կառավարման համակարգն անխափան աշխատի։
Ըստ այդմ՝ իմ համար նախընտրելի չի համակարգի առանցքային դեմքերի կամավորագրվելը, ջոկատներ ղեկավարելը կամ ջոկատների կազմում սահմանի տարբեր ուղղություններում մարտական հերթապահության իրականացումը։
Եթե զինկոմիսարիատը որոշել է, որ այս կամ այն մարդը պետք է մեկնի ռազմաճակատ՝ բնականաբար դա քննարկելի չէ, մնացած դեպքերում պետական բարձր պաշտոն զբաղեցնողները պետք է զբաղվեն ռազմական դրության պայմաններում իրենց համար սահմանված պարտականություններով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Զուգահեռ իրականության մեջ ոմանք փորձում են սեփական կինոն նկարեն
- Յուրաքանչյուր կառույցի, ինստիտուտի արդյունավետությունից է կախված ընդհանուր խնդրի կատարումը. Տիգրան Աբրահամյան
- Լոկալ մարտերը ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին