Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահը ութամսյա շրջագայություն է սկսել
Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահը ութամսյա շրջագայություն է սկսել։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Քաղաքապետարանում ցուցադրվելուց հետո, մինչև հուլիսի 3-ը, կրակը կշրջի Ճապոնիայի վարչական տարածքներով։
Ջահը կարելի է դիտել մոտ տարածությունից, բայց դիպչել չի թույլատրվի, ինչպես նախկինում էր:
Փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին, Ֆուկուսիմայում և կշարունակվի մինչև հուլիսի 23-ը։ Երթուղու նշանաբանն է՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»։
Օլիմպիական կրակը Հունաստանից Ճապոնիա էր բերվել ընթացիկ տարվա մարտին՝ խաղերը հետաձգելու որոշումից չորս օր առաջ:
Տոկիոյի մարզահանդեսը պետք է անցկացվի 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: