ԱՄՆ-ում հաղթողի անունը հայտարարելու համար կպահանջվի մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ ժամանակ
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո ամերիկացիները շարունակում են սպասել դրա արդյունքին: Բոլորի ուշադրությունն այժմ այսպես կոչված «ճակատամարտային» նահանգների վրա է, որոնց արդյունքը կտա վերջնական պատասխան, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը:
«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ այդ նահանգներից է Փենսիլվանիան, որտեղ այս պահին նկատվում է լարվածություն: «Հույս ունենաք, որ այն կավարտվի խաղաղ», ասում են մարդիկ:
Կարևոր նշանակություն ունեցող մի շարք նահանգներում այս պահին էլ շարունակվում է քվեների հաշվարկը: Այն բանից հետո, երբ Միչիգանում և Վիսկոնսինում հաղթող ճանաչվեց Ջո Բայդընը, իսկ այս նահանգներն անցյալ անգամ քվեարկել էին հօգուտ Թրամփի, Բայդընը հայտարարեց, թե ինքը վստահ է, որ ինքն է դառնալու երկրի հաջորդ նախագահը:
Բայդընը հույսեր է կապում նաև ավանդաբար հանրապետական կողմնորոշում ունեցող Ջորջիա նահանգի հետ, որտեղ այսօր, այո, կա նկատելի համակրանք նախկին փոխնախագահի նկատմամբ:
Թրամփի քարոզարշավի թիմն այժմ նախապատրաստվում է դատական հայցեր ներկայացնել, պահանջելով դադարեցնել Միչիգանում ու Փենսիլվանիայում քվեների հաշվարկը: Նրանք պնդում են, որ չեն ունեցել անհրաժեշտ միջոցներ այստեղ հաշվարկման գործընթացը ստուգելու համար:
«Մենք գնալու ենք մինչև Գերագույն դատարան, և ուզում ենք, որ քվեարկության ընթացքը դադարեցվի», ասել է Թրամփը: Թրամփը պահանջում է նաև վերահաշվարկ անցկացնել Վիսկոնսինում, որտեղ ձայների տարբերությունը եղել է չնչին:
Թրամփի հարյուրավոր աջակիցներ բողոքի ցույցեր էին անցկացնում Արիզոնայի Ֆինիքս քաղաքում այդ նույն պահանջով: Այս նահանգի ու մի շարք այլ նահանգներում գրանցված արդյունքը կարող են ուղարկվել դատարան:
Իսկ սա նշանակում է, որ ընտրություններում հաղթողի անունը պաշտոնապես հայտարարելու համար կպահանջվի ևս մի քանի օր, կամ նույնիսկ` մի քանի շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
- Դադարեցրեք հաշվարկը․Թրամփ
- Ջիլ Բայդեն կամ Մելանիա Թրամփ. Ո՞վ կզբաղեցնի Սպիտակ տունը
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ այս ընտրությունները բացառիկ են
- Բայդենն ընտրությունների ձայների հաշվարկով ներկա պահին առաջ է անցնում Թրամփից՝ 213-118
- Օբաման ու Թրամփի երեխաները՝ ԱՄՆ նախընտրական քարոզարշավում
- Թրամփը վաղուց պետք է անձամբ շփվեր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հետ դեէսկալացիային հասնելու համար. Բայդեն
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան