Երևանի շենքերում ավելի քան 310 վերելակ փոխարինվել է նորով. Փոխքաղաքապետ
«Երևանի բազմաբնակարան շենքերում արդեն իսկ տեղադրվել են ավելի քան 310 նոր վերելակներ, ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ այդ թիվը նախատեսվում է հասցնել 500-ի»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը։
«Հուսով ենք, որ մինչև տարվա վերջ կունենանք տեղադրված թվով 500 վերելակ: Տեղադրված է 318-ը, եթե չեմ սխալվում: Մնացածը մինչև սույն ամսվա 15-ը կհանձնվեն նույնպես, որի դիմաց վճարումները կկատարվեն: Պայմանագիրը երկարաձգվել է, մատակարարի հետ խոսել ենք, պայմանավորվել ենք, ուշացումներ չեն լինի, մինչև տարվա ավարտ կփորձենք ապահովել այդ ծրագրի իրականացումն ամբողջությամբ»,- ասաց նա:
Ըստ փոխքաղաքապետի, ռազմական իրավիճակը որոշակի առումով գործընթացի վրա ունեցել է ազդեցություն, սակայն մատակարարն իր պարտականությունները կատարում է նորմալ տեմպով:
Հարակից հրապարակումներ`
- 2021թ-ի բյուջեով մարզերին կհատկացվի 65 մլրդ դրամի դոտացիա
- Շրջակա միջավայրի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվի 8 մլրդ 840 մլն դրամ
- Նախատեսել ենք բյուջետային համալրում, որը կկազմի 476 մլն դրամ. Զոհրաբ Մնացականյան