Թրյուդոն և Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Վարչապետ Թրյուդոն Կանադայի համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ վերջին ահաբեկչություններից և բռնություններից հետո: Երկու առաջնորդները նշել են խոսքի ազատության և մարդու իրավունքները պաշտպանելու կարևորության, ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին իրենց համատեղ հանձնառության շուրջ: Այս մասին հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։
Թրյուդոն ու Մակրոնը մտքեր են փոխանակել գլոբալ խնդիրների շուրջ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում երկխոսության և դիվանագիտության կարևորությունը։
Երկու ղեկավարները շեշտել են իրենց հանձնառությունը` շարունակել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, G7-ը և G20- ը, և առաջ տանել ընդհանուր գերակայություններ, ինչպիսիք են միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանությունը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը:
Վարչապետ Թրյուդոն և Նախագահ Մակրոնը խոսել են նաև Կանադայում և Ֆրանսիայում COVID-19 համաճարակին արձագանքի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին