Կազանում իսլամիստների որջ է ոչնչացվել
Կազանում «Հիզբ ուտ-Թահրիր ալ Իսլամի» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչների որջ է ոչնչացվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ձերբակալված է հինգ իսլամիստ։
Նրանց գործունեությունն ուղղված է եղել «միջազգային խալիֆայության» ստեղծմանն ու իշխանությունների բռնի տապալմանը։
Նշվում է, որ նանք Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրականացրել են մուսուլմանների հավաքագրում։
Ձերբակալվածների տանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ։ Հարուցված է քրեական գործ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան