Հունաստանը կրկին կոչ է արել զենքի վաճառքի արգելք կիրառել Թուրքիայի դեմ
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք (էմբարգո) կիրառել Թուրքիայի դեմ։
Դենդիասն այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Գյունթեր Կրիշբաումի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հանդիպումների ընթացքում Դենդիասը ևս մեկ անգամ ներկայացրել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու վերաբերյալ Հունաստանի պահանջը։
Արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Եվրամիության անդամ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Հունաստանն ու Կիպրոսը։
«Թուրքիան հանցագործություն է անում Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում»,-ասել է նա և անդրադարձել նաև այն վտանգին, որը ներկայացնում է սիրիացի ջիհադիստների տեղափոխումը Լիբիա և Կովկաս Անկարայի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի համար նախատեսված ամերիկյան F-35-երը կտրվեն Հունաստանին
- Հունաստանի ԱԳ նախարար․Թուրքիան տուրիստական գործակալություն է ջիհադիստների համար
- Գերմանիան չի բավարարել Հունաստանի՝ Թուրքիա զենք չարտահանելու խնդրանքը
- Հունաստանի ԱԳ նախարար․Լարումներն ու ապօրինի գործողությունները բոլորն էլ ունեն ընդհանուր քաջ հայտնի հայտարար՝ Թուրքիա