«Հրապարակ». Նախկին փոխնախարարը՝ ՊՎԾ պետի խորհրդական
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 12-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ նշանակվեց իմքայլական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ դադարեցնելով պատգամավորի լիազորությունները։ Այժմ Դավիթ Սանասարյանի փոխարեն նա է կատարելու ՊՎԾ պետի լիազորությունները։ Թեպետ ՊՎԾ կայքում և պաշտոնապես դեռ Սանասարյանն է ՊՎԾ ղեկավարը՝ նրա լիազորությունները դադարեցրել են դեռևս մեկ տարի առաջ, սակայն պաշտոնապես ազատման հրաման չկա։
Մենք տեղեկացանք, որ Ուլիխանյանը ՊՎԾ տեղափոխվելուց հետո իրեն խորհրդական է նշանակել գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին, ով վերջին երկու տարում ԱԺ տարածքային կառավարման և գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովում փորձագետ էր աշխատում և մշտապես աչքի է ընկել իր ըմբոստ և ընդդիմադիր կեցվածքով։
Հարությունյանը ՊՎԾ է տեղափոխվել հենց Ուլիխանյանի առաջարկով, թեպետ նրան այլ հիմնարկներից ևս առաջարկներ են եղել։
Ուլիխանյանը հաստատեց մեր տեղեկությունը. «Հարմար եմ գտել իրեն խորհրդական նշանակելը՝ իր գիտելիքները, պետական կառավարման համակարգում ունեցած փորձը հաշվի առնելով»։ Նաև ընդգծեց, որ առաջիկայում շատ կադրային փոփոխություններ են լինելու. «Այն կադրերը, որոնք անմիջապես ենթադրվում է՝ ղեկավարի փոփոխության հետ պետք է փոփոխվեն, անպայման շատ արագ կփոխվեն»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում