Հայտնի գրող Նարինե Աբգարյանը Երևանում ժենգյալով հաց է վաճառում
Ռուսաստանաբնակ հայտնի գրող Նարինե Աբգարյանը Երևանում է։ Նա այսօր ժամը 14։00-ից մինչև 16։00-ն ժենգյալով հաց է վաճառում Մոսկովյան 28 հասցեում գտնվող «Pier» ռեստորանում բարեգործական նպատակով: Այս մասին Նարինե Աբգարյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում դեռ երեկ։
Վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Եթե որևէ մեկն ուզում է ստորագրեմ գրքերը, համարձակ վերցրեք ձեզ հետ։
Եկեք։ Եկեք միասին օգնենք։
Գրքեր էլ են լինելու, hրատարակիչը պարտավորվում է վաճառքի 30% -ը նվիրաբերել Արցախին օգնելու համար»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Աբգարյանի՝ «պատերազմական ժամանակագրությունը»
- Նարինե Աբգարյան. Միայն Բերդում է, որ ես ինձ լավ եմ զգում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան