ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ Մոսկվային անհասկանալի է Ալիևի հուզական արձագանքը Լավրովի խոսքերին
Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Արցախում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: Այս մասին ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:
«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարի Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը: Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»,- ասել է գործակալության աղբյուրը:
«Միևնույն ժամանակ, մենք մնում ենք այն համոզմանը, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան