Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք` 20 582: Այս մասին գրում է Gazeta-ն:
Ընդգծվում է, որ չորսից մեկը ախտանիշներ չի ունեցել: Վարակների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (6 253), Սանկտ Պետերբուրգում (1 171) և Մոսկվայի մարզում (605): Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հիվանդացել է 1 733 440 մարդ:
Օրվա ընթացքում մահացել է 378, ապաքինվել 16 955 հիվանդ: Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է 29 887 մահ և 1,296,124 վերականգնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները