ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ընդունել է արցախցի կանանց
Արցախցի կանանց նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Artsakh's Voice Matters-ի ֆեյսբուքյան էջից։
«Քիչ առաջ ավարտվեց "Artsakh's voice matters" շարժման նախաձեռնող խմբի հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ։
Սա մեր շարժման ողջ ընթացքում թերևս միակ դեպքն էր, երբ դեսպանը գործը չհասցրեց ցույցի, այլ անձամբ ցանկություն հայտնեց հանդիպել նախաձեռնող խմբին և վերջիններիս հետ քննարկել այն բոլոր խնդիրները և դժվարությունները, որոնց առաջ կանգնած է այսօր Արցախը և այնտեղ բնակվող /տարհանված/ հայությունը։
Բավականին ծանր և ծավալուն քննարկում ստացվեց, որը ենթադրվում է շարունակական լինել։
Շարունակում ենք մեր` Արցախի կնոջ ձայնն ամբողջ աշխարհին լսելի դարձնելու համար մղվող պայքարը։ Հաջորդ ցույցի մասին կհայտնենք շուտով»,- նշված է էջում։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի արձագանքել է Artsakh's Voice Matters-ի թվիթերյան գրառմանը.
«Շնորհակալություն տիկնա՛յք, ձեր վկայությունների համար։ Ֆրանսիայի դեսպանատան դռները միշտ բաց են ձեր առաջ մեր հետագա համագործակցության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի կանայք՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության առջև. «Մենք ձեզանից ոչինչ չենք ակնկալում, եկել ենք պարզապես արթնացնելու»
- Արցախցի կանայք ու երեխաները խաղաղության կոչով գրոհեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության օդը
- Արցախցի փոքրիկները կպատրաստեն օրիգամիներ՝ խաղաղության և հաղթական մաղթանքներով
- Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա