Կորոնավիրուսի համավարկի և պատերազմի ազդեցությամբ առաջացած տնտեսական ցնցումներն ազդել են նաև գյուղատնտեսության վրա. նախարար
«Երկու գործոնների՝ կորոնավիրուսի համավարկի և պատերազմի ազդեցությամբ առաջացած տնտեսական ցնցումներն ազդել են նաև գյուղատնտեսության վրա»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, դեռևս գարնանն են վերանայվել գյուղատնտեսության ոլորտում անելիքները, քանի որ պարզ էր՝ համավարակը մեծապես ազդելու է ոլորտի վրա։ Ըստ նախարարի, 2020 թվականին Կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ հատկացվել են 29 մլրդ դրամին հասնող ֆինանսական միջոցներ։
Իսկ ահա 2021 թվականին, Տիգրան Խաչատրյանի խոսքով, գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտավորապես 31.2 մլրդ դրամ։
«Աջակցության նպատակը գյուղատնտեսության բնագավառում արտադրողական և այդ ձևով գյուղատնտեսական ոլորտում զբաղված սուբյեկտների մրցունակության բարձրացումն է։ Առաջիկա տարիներին տնտեսության զարգացման և բարձր տնտեսական աճ ապահովող քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն միջոցառումները, որոնք խթանում են արտադրողականության բարձրացումը. գյուղատնտեսությունն այստեղ առավել խոցելի ոլորտներից մեկն է»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով ծրագրային ուղղություններին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ դրանցից մեկը բուսաբուծության ոլորտն է, որտեղ թիրախավորվել է արտադրողականության բարձրացումը։ Ոլորտի զարգացման համար, նախարարի խոսքով, պետք է բարձր արտադրողականության տնկիներ ձեռք բերվեն, ինչպես նաև ոռոգման ժամանակակից համակարգեր ներդրվեն, ինչպես նաև պետք է ռիսկերից ապահովագրության համակարգ ներդրվի.
«Այս առումով առաջինը պետք է կարկտապաշտպան ցանցեր օգտագործվեն՝ բնական ռիսկերը նվազեցնելու համար։ Բացի այդ, եղանակային ռիսկերից ապահովագրության համակարգ պետք է ներդնել։ Այս տարվա ընթացքում մենք ծածկույթի առումով ունեցել ենք որոշակի սահմանափակում, այսինքն՝ առանձին մարզեր ու մշակաբույսեր են ապահովագրվել, իսկ հաջորդ տարի այդ շրջանակն ընդլայնվելու է։ Կարկտից, ցրտահարությունից և հրդեհից պաշտպանված լինելը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար։ Ուզում ենք պետության կողմից ոլորտի ապահովագրության մակարդակը հասցնել 60%-ի»,- ներկայացրեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Շրջակա միջավայրի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվի 8 մլրդ 840 մլն դրամ
- Նախատեսել ենք բյուջետային համալրում, որը կկազմի 476 մլն դրամ. Զոհրաբ Մնացականյան
- 2021-ի բյուջեից արդարադատության նախարարությանը կտրամադրվի 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին