ԲՀԿ-ն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կատարվող հարկման պրոգրեսիվ մեթոդ ներդնել
«Երեկ ես և իմ գործընկեր Միքայել Մելքումյանը շրջանառության մեջ ենք դրել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում ենք հիմնադրամին ուղղվող վճարի չափը մեծացնել, քանզի ակնհայտ է, հիմնադրամի շահառուների թիվը, ցավոք, աճում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը։
Նա նշել է, Կառավարությունը ևս առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։
«Ըստ մեզ համահարթ վճարման տարբերակը ընդունելի չէ, որն անկախ աշխատավարձի չափից 3000 դրամ է բոլորի համար, ուստի մեր նախագծով առաջարկվել է կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ:
Հարկավոր է ոչ թե ծանրաբեռնել, այլ դիվերսիֆիկացնել քաղաքացիների ֆինանսական բեռը՝ հիմնվելով սոցիալական արդարության վրա:
Մեր խորին համոզմամբ պրոգրեսիվ հարկումն առավել արդար մոտեցում է, քանզի նվազագույն աշխատավարձ ստացողի համար 3000 դրամը աշխատավարձ-վճարում տոկոսային հարաբերությամբ բոլորովին այլ բեռ է, իսկ 500 հազար դրամ ստացողի համար՝ այլ: Ուստի պրոգրեսիվ հարկումը այս պարագայում թերևս առավել արդարացված մոտեցում է:
Ստորև տեղադրում եմ նաև մեր ներկայացրած օրենքի նախագծի հղումը:
Առաջարկների դեպքում խնդրում եմ մեկնաբանություն թողնել»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին