Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները անցել են սպառնալիքի դաշտ. «Կոմերսանտ»
«Կոմերսանտ» թերթը հոդված է հրապարակել, որում նշվում է՝ Անկարայի և Փարիզի հարաբերությունները «սպառնալից» են։
Նշվում է՝ Ֆրանսիան սպառնացել է, որ հասնելու է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների ներդրմանը: Առաջիկա օրերին Փարիզը՝ ԵՄ այլ անդամների հետ, մտադիր է հատուկ գործողություններ համակարգել այս ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ՆԳՆ-ն արգելք է դրել «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական խմբավորման գործունեության վրա, որը հայտնի է իր ծայրահեղական գործունեությամբ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում: Իսկ Անկարան խոստանում է «կոշտ պատասխան» տալ։
«Ֆրանսիան վստահ է, որ հենց Փարիզի վրա Թուրքիայի նախագահի «հարձակումներն» են հրահրել մի շարք անկարգություններ և ահաբեկչություններ Եվրոպայում՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ավստրիայում։ Որպես Անկարայի դեմ ուղղված միջոցառումներից մեկը՝ Ֆրանսիայի նախարարների խորհուրդը չորեքշաբթի օրը որոշում է ընդունել երկրում արգելել ծայրահեղական «Գորշ գայլեր» շարժումը։ Փաստաթղթում նշվում է, որ Ֆրանսիայում հայտնաբերվել են «Գորշ գայլերի» ուսումնական ճամբարներ: Բացի այդ, նշվում է, որ շարժումը սոցիալական ցանցերում տարածում է «ագրեսիվ և խտրական քաղաքականություն» և կազմակերպում բռնի գործողություններ Ֆրանսիայի քաղաքների փողոցներում՝ ներառյալ սադրանքներ հայկական և քրդական սփյուռքի դեմ:
Հոկտեմբերի վերջին Դիժոնում ցուցարարները բղավում էին «Ալլահու աքբար» և հակահայկական կարգախոսներ, ինչպես նաև հարձակվում էին ուժայինների վրա»,- գրել է թերթը։
Հոդվածում ասվում է, որ «Գորշ գայլեր» գրաֆիտին և «RTE» հապավումը (Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով) հայտնվել են Լիոնի մոտակայքում գտնվող հայկական հուշահամալիրի շենքի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա