Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով զոհվածները երկու եղբայրներ են ու նրանց տատիկը. Արցախի Հանրային ՀԸ
Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ հրթիռակոծության հետևանքով երկհարկանի առանձնատունը գերթե ամբողջությամբ ավերվել է։ Հարվածի պահին բնակիչներից երեքը տանն են եղել, զոհվել են։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել են երկու եղբայրներ ու նրանց տատիկը։
Փրկարար ուժերի վարչության պետն ընդգծում է, որ թշնամին հարվածել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկի կենտրոնական հատվածին, որը ռազմական առումով իրենից վտանգ չի ներկայացնում, մոտակա ոչ մի տարածքում որևէ ռազմական օբյեկտ չի եղել, այսինքն՝ հրթիռակոծություն իրականացվում է խաղաղ բնակավայրի վրա։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էր, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով. Արցախի ԱԻՊԾ
- Ստեփանակերտը՝ հրթիռակոծությունից հետո
- Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը, զոհվել է 3 քաղաքացիական անձ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին