BERINGER AERO ընկերությունը կասեցնում է իր արտադրանքի մատակարարումը ԱԹՍ արտադող թուրքական ընկերություններին
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հայտնում է, որ BERINGER AERO ընկերությունը տեղեկացրել է, որ կասեցնում է թուրքական անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների բոլոր առաքումները:
Ընկերությունն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակած հաղորդագրության մեջ:
«BERINGER AERO- ն դադարեցնում է բոլոր առաքումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին ՝ այն բանից հետո, երբ տեղեկացավ, որ իր արտադրանքըօգտագործվում է այն անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք հագեցվում են զենքով և օգտագործվում Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերին դեմ:
Ընկերությունը ցանկանում է պահպանել սեփական էթիկայի քաղաքականությունը և երբեք թույլ չտալ իր արտադրանքներն օգտագործել այնպիսի տեխնիկայի վրա, որոնք մարդկանց կյանքի համար կարող են սպառնալիք լինել:
BERINGER ապրանքատեսակները նախագծվում և արտադրվում են Ֆրանսիայում ավիացիոն և քաղաքացիական նպատակներով: Դրանք ամբողջ աշխարհում վաճառվում են տարբեր խողովակներով և համապատասխանում են բոլոր տրանսպորտային միջոցների, ներառյալ ՝ անօդաչու թռչող սարքերի ստանդարտներին: Այդ պատճառով էլ, Եվրամիությունը ստուգաթերթում չի նշում այդ ապրանքները որպես երկակի օգտագործման»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան