Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասվում է Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության հայտարարության մեջ։
Կատալոնական «Aquibergueda» կայքն էլ գրում է, որ քաղաքային խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Արցախի Հանրապետության վրա և Թուրքիայի կառավարության «ակտիվ մասնակցությունը»:
Այն նաև կոչ է անում դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն) արգելված կասետային ռումբերի օգտագործումը խաղաղ քաղաքացիների դեմ, քաղաքների և հուշարձանների ռմբակոծումը և «ռազմագերիների մահապատիժը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին