Le Figaro-ի լրագրողն Արցախից․ Հայերը զարմանում են՝ ինչի են սպասում ՄԱԿ-ը, ԵՄ-ն ու Ֆրանսիան, որպեսզի դատապարտեն տեղի ունեցողը
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը, որն ակտիվորեն լուսաբանում է Արցախում պատերազմը, թվիթերում գրել է, որ անցած գիշեր Ստեփանակերտում և Շուշիում ադրբեջանական ռմբակոծությունների ընթացքում 3 նոր քաղաքացիական զոհ կա:
«Հայերը զարմանում են, թե ինչի են սպասում ՄԱԿ-ը, ԵՄ-ն ու Ֆրանսիան, որպեսզի դատապարտեն (նվազագույնը) այն, ինչ կատարվում է այստեղ»,- գրել է Բուսոնը։
Բուիսոնը գրել է նաև, որ Արցախում Շուշիի վրա հարձակվող սպանված ադրբեջանական հատուկ ջոկատայինների գրպաններում եղել են Ադրբեջանի դրոշներ, որոնք «Ալիևը անկասկած կցանկանար տեսնել այս խորհրդանշական քաղաքի վրա նոյեմբերի 9-ին՝ ազգային դրոշի օրը»:
Լրագրողը նաև հրապարակել է Ստեփանակերտի դպրոցի նկարները ադրբեջանական ռմբակոծությունից հետո:
«Հիվանդանոցն ու տաճարը նույն ճակատագրին են արժանացել»,- գրել է Բուիսոնը։
3 nouvelles victimes civiles pendant les bombardements azeris de cette nuit à #Stepanakert et #Shushi en #Artsakh #HautKarabagh. Les Arméniens se demandent ce qu'attendent l'ONU, l'UE et la France pour condamner (au minimum) ce qui se passe ici...
— J-Christophe Buisson (@jchribuisson) November 6, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին