SOAD-ի երկրպագուները ցնծության մեջ են․ Երբ աշխարհն ամենաշատը նրանց կարիքն ուներ՝ վերադարձան
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ «System Of A Down» (SOAD) խումբը, 15 տարվա մեջ առաջին անգամ, թողարկել է միանգամից երկու նոր երգ՝ նվիրված Արցախին ու այնտեղ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»։
Համացանցն ու ամբողջ աշխարհից SOAD-ի երկրպագուներն ուղղակի ցնծության մեջ են։ Երգերն ու SOAD-ը դարձել են թրենդային թվիթերում։
YouTube-ում երգերի մեկնաբանություններն ուղղակի անթիվ ու անհամար են։
Երկրպագուները գրում են․
«Երբ աշխարհն ամենաշատը նրանց կարիքն ուներ, նրանք վերադարձան»։
«15 տարի անց միասին ևս մեկ անգամ՝ ավելի մեծ գործի համար: Եվ վերադառնալով այդպիսի էներգիայով: Սա էպիկ է։ Մենք կնվիրաբերենք, տղերք»։
«Սա այնքան հզոր է, որ ցանկություն ունեցա գնալ ու կռվել այս մարդկանց կողքին: Ես հաստատ կնվիրաբերեմ, նվազագույնը, ինչ կարող եմ անել այս քաջ քրիստոնյաների համար»։
«Անհավատալի է, թե ինչպես չեք փոխել ձեր ոճն այսքան տարի բաժանվելուց հետո: ՍԻՐՈՒՄ ԵՄ նոր երգերը, և նրանց ուղերձն իսկապես հզոր է, աջակցություն Իսպանիայից»։
«Միակ լավ բանը, որ տեղի ունեցավ այս տարի, այն է, որ System-ը թողարկեց նոր երկու երգ: Հզոր մնա՛, Հայաստան»։
«Նրանք խախտեցին 15 տարվա լռությունը` իրենց հայրենիքի և մարտիկների մասին երգելու համար: Ես իսկապես հարգում եմ հայերին։ Դուք ուժեղ եք ձեր լեռների պես»։
«Շնորհակալություն ամեն ինչի համար, տղերք, ուրախ եմ կրկին տեսնել և լսել ձեզ, չնայած պատճառը տխուր է և զայրացնում է ինձ»:
«Չեմ հավատում աչքերիս»։
«Անսպասելի էր։ Անչափ ուրախ եմ, որ 15 տարի անց, երբ լսեցի մի նոր երգ մի խմբից, որն ինձ շատ է դուր գալիս: Հուսով եմ՝ սա դեռ վերջը չէ, այլ միայն սկիզբը»։
«Նրանք վերջապես վերադարձան, որ երջանկություն բերեն»։
«Լավագույնն եմ ցանկանում մեր հայ եղբայրներին ու քույրերին։ Ուժեղ եղեք, Աստված օրհնի հայերին»։
«Բարի վերադարձ SOAD»:
«Հիանալի է տեսնել, թե ինչպես են նրանք վերադառնում, համաճարակի ընթացքում շոշափելով խնդիրները: Covid 19-ը մեզ կուրացրեց մնացած աշխարհի առջև և զարմանալի է տեսնել, թե ինչպես են նրանք առաջ քաշում այն խնդիրները, որոնց մասին միլիոնավոր մարդիկ տեղյակ չեն»:
«Չեմ կարողանում արցունքներս զսպել, երջանկության արցունքներ։ Հիանալի երգ, դուք լեգենդ եք»։
«Չափազանց էպիկական: Տարիներ եմ սպասել սրան»։
«Սա բառացիորեն երազ է, որին ես չեմ հավատում, որ ունկնդրում եմ նոր երաժշտություն SOAD-ից»։
«Կարոտել էինք այս երաժշտությանը, մենք ձեր հետ ենք SOAD»։