«System Of A Down»-ը 15 տարվա մեջ առաջին անգամ թողարկել է նոր երգ
«System Of A Down»-ը 15 տարվա մեջ առաջին անգամ թողարկել է երկու նոր երգ՝ նվիրելով այն սարսափելի պատերազմին, որը իրականացվում է Արցախի և Հայաստանի դեմ։
«System of a Down»-ի հայտարարության մեջ ասվում է․
«Մենք, որպես «System Of A Down», 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել: Դա անելու ժամանակն այժմ է, քանի որ մենք միասին՝ չորսով, չափազանց կարևոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz», երկուսն էլ խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը իրականացվում է մեր մշակութային հայրենիքների դեմ՝ Արցախի և Հայաստանի: Մենք հպարտ ենք, որ կիսում ենք այս երգերը ձեզ հետ և հուսով ենք, որ կվայելեք լսելով»,- ասվում է հայտարարության մեջ:
Խմբի հայտարարության մեջ նաև ներկայացվում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա, մեկ ամսից ավելի մարդիկ օր ու գիշեր ռումբերի ներքո են ապրում։ Արցախի դեմ կռվում են նաև վարձկաններ։
«Հուսով ենք, որ կոգեշնչվեք բարձրաձայնել այնտեղ այժմ տեղի ունեցող սարսափելի անարդարությունների և մարդու իրավունքների խախտումների մասին: Ամենակարևորը և հրատապությունը՝ մենք խոնարհաբար աղաչում ենք ձեզ՝ փոքր կամ մեծ գումարներ նվիրաբերել՝ օգնելու համար նրանց, ովքեր տուժել են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին անընդհատ աճող պատմություններում։ Իր հերթին, դուք կստանաք այս երկու նոր երգերը ներբեռնելու հնարավորություն։ Այս միջոցները կօգտագործվեն այս սարսափելի գործողություններից տուժածներին վճռական և խիստ անհրաժեշտ օգնություն և հիմնական պարագաներ տրամադրելու համար»,- ասում են «System of a Down»-ի անդամները:
Երաժշտությունն ու բառերը խոսում են իրենք իրենց: Մեզ պետք է, որ դուք խոսեք Արցախի համար։ Խաղաղություն՝ Դարոն, Շավո, Ջոն և Սերժ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան