Խաղողի մթերումը նախորդ տարվա նկատմամբ 30 տոկոսով ավելի է եղել. նախարար
«Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշը մինչ տարեվերջ ավելի կբարելավվի»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ Վիճակագրության կոմիտեն արդեն հրապարակել է 9 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը.
«Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք ունենք դրական միջակայքում գտնվող տնտեսական ակտիվություն՝ գյուղատնտեսության բանագավառում՝ 0.5 տոկոսով բարձր, քան նախորդ տարվա նույն ժամանակում: Մինչև տարեվերջ այս ցուցանիշը կբարելավվի։ Ինչ վերաբերում է խաղողի հետ կապված վիճակագրությանը, ապա այդ ուղղությամբ այս տարի առանձնահատուկ իրավիճակ էր»։
Ըստ Տիգրան Խաչատրյանի, տարբեր գնահատականներով՝ առնվազն 25-30 տոկոսով ավելի բարձր խաղողի բերքատվություն է եղել, քան նախորդ տարվա ընթացքում.
«Գրեթե ամփոփել ենք խաղողի մթերման ամբողջ ընթացքը: Մթերված խաղողի քանակը նույնպես վկայում է, որ դա նախորդ տարվա նկատմամբ առնվազն 30 տոկոսով ավելի մեծ քանակություն է կազմում»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատում նախարարին վստահեցրել են՝ ևս 15 օր խաղող կմթերեն
- Տավուշում արդեն մթերվել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով
- Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան. խաղողագործ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին