Թշնամին մեծաթիվ կորուստներ է կրել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում. ՊԲ
Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են, տեղեկանում ենք Արցախի ՊԲ լրատվության բաժնից։
«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:
Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- «Դժոխքի ձոր». թշնամու ոչնչացված ստորաբաժանումը՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդուժով
- Հետախուզական ստորաբաժանման յուրաքանչյուր մարտիկ ազգային հարստություն ու արժեք է. ՊԲ
- Բերձորի ուղղությամբ թշնամին, կրելով մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից
- Մեր հարվածներից թշնամու կորուստներն այնպիսին են եղել, որ թուրքական օդուժը՝ ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան