Շուշի տանող ճանապարհների ձորակներում թշնամու տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել. ՊՆ ներկայացուցիչ
«Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ, անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց՝ եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է։
«Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տեսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Նա նշեց, որ այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է։
«Շուշի եկող ճանապարհներին նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները։ Ավելի հարավ, ավելի արևելք, այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերը անտառային զանգվածի, առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները։
Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր։ Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու։ Ինչքան էլ դրա մասին բաղձար Ալիևը, վստահեք, լծվեք վստահությամբ, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է։ Շուշին չի ընկնելու»,- ասաց նա։
Ա. Հովհաննիսյաննը հայտնեց, որ այլ ճակատներում հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի քաղաքապետը վստահեցնում է՝ քաղաքը հուսալի ձեռքերում է
- Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչ
- ՊԲ-ն խոցել է թշնամու ԱԹՍ. ՊՆ խոսնակ
- Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչ
- Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը, զոհվել է 3 քաղաքացիական անձ
- ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի ժայռերը մագլցող դիվերսանտները ոչնչացվել են
- Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշին էլ պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից
- ANNA News. Շուշի. Հին քաղաքում ժնևյան համաձայնություններից որևէ մեկը չի գործում
- Շուշի բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ
- Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն #գյոռբագյոռ
- Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի. Արցախի ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան