Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքն համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հայտարարությամբ նաև կոչ է արվում Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական ագրեսիան և վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա:
Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում...
Posted by Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն on Friday, November 6, 2020