Թշնամու՝ ներթափանցելու երկու խոշոր փորձերը ՊԲ ուժերի ջանքերով ձախողվել են. Դավիթ Բաբայան
«Իրավիճակն Արցախում գիշերը բավականին թեժ է եղել, բայց կայուն բարդ է։ Հակառակորդն ուժգին հրետակոծության է ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը, երևի այսպիսի ուժգին հրետակոծություն չի եղել այս ողջ պատերազմի ընթացքում»,- 168.am–ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ ողջ գիշեր, բացի Ստեփանակերտից, թշնամին հրետակոծության է ենթարկել նաև Շուշին և տարբեր այլ խաղաղ բնակավայրեր։
«Թշնամու որոշ խմբեր կրկին փորձել են ներթափանցել, մեր ուժերը կանխել են, փաստորեն ներթափանցելու երկու խոշոր փորձերը ՊԲ ուժերի ջանքերով ձախողվել են։ Մեր տղաները կանգնեցրել են այդ ոսոխին՝ պատճառելով շատ մեծ մարդկային, զինտեխնիկայի կորուստներ։ Մենք այս ոգով պետք է շարունակենք, այլ տարբերակ չունենք, որովհետև սա բախտորոշ, վճռորոշ ժամանակաշրջան է»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով. Արցախի ԱԻՊԾ
- Ստեփանակերտը՝ հրթիռակոծությունից հետո
- Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը, զոհվել է 3 քաղաքացիական անձ
- Քիչ առաջ հրթիռակոծված Ստեփանակերտի հետևանքները՝ լուսանկարներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան