Ադրբեջանը վերածվում է ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության՝ ԱՊՀ ներթափանցման ռազմահենադաշտի. Մհեր Գրիգորյան.
Բոլորի աչքի առջև Ադրբեջանը դառնում է ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության ԱՊՀ տարածք ներթափանցման ռազմահենադաշտի: Ըստ Ուրբաթ օրը տեսակապով իրականացված Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը :
«Այս պահին Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ շարունակվում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը դառնում է ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության ԱՊՀ ներթափանցման ռազմահենադաշտի»,-հայտարարել է Գրիգորյանը:
Ինչպես նշել է Մ.Գրիգորյանը, ադրբեջանական կողմը կիրառում է ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, մասնավորապես՝ խոշտանգումներ, ցուցադրական մահապատիժներ, գերիների գլխատում, սպանվածների մարմինների ծաղրում:
«Մի շարք ռազմական հանցագործություններ Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա են», - շեշտեց նա:
Գրիգորյանը նաև հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:
«Ժամանակն է, որ Ադրբեջանը հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ ԱՊՀ հարթակը ստի ու կեղծիքներ տարածելու տեղ չէ »,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին