Նարիշկին. ԼՂ-ում գրոհայինների մասին հստակ տվյալներ ստացել ենք տարբեր երկրներից ու աղբյուրներից
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ հստակ տվյալներ ծառայությունը ստացել է նաև Մերձավոր և Միջին Արևելիքի գործընկեր երկրների հատուկ ծառայություններից։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ծառայության ղեկավարը պնդել է, որ մարտական գործողությունների գոտում Մերձավոր Արևելիքց, հատկապես Սիրիայից ահաբեկիչների ներկայության վերաբերյալ ծառայությունը հստակ տվյալներ ունի։
«Այդ տվյալները մենք ստացել ենք մի ամբողջ շարք երկրներից, տարբեր աղբյուրներից, մեր տարբեր գործընկերներից, ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքի՝ գործընկեր ծառայություններից»,- ասել է Նարիշկինը։
Հարակից հրապարակումներ`
- Նարիշկին. Թուրքական հետախուզությունը Ղարաբաղում մասնակցում է գործողություններին
- Նարիշկին. Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ ահաբեկիչների համար
- Նարիշկինը մեկնաբանել է ԼՂ-ում տիրող իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի