«Հայրենիք» զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ
«Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։
Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, թշնամու դեմ մարտերի ընթացքում զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն․ բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
«Շարունակելու ենք մեզ պարտադրված այս պատերազմը, որի հաղթական ելքն ապահովելու համար որևէ զիջում չի լինելու, չենք ընկրկելու, չենք հուսահատվելու։
Պայքարելու ենք մինչև հաղթանակ»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Հայրենիքի» ջոկատը Արցախում է
- Արթուր Վանեցյան. Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն