Տխուր, բայց խորհրդանշական․ Ֆրանսիայում զինվորականները պաշտպանում են հայկական կառույցների անվտանգությունը
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավարությունը, վարչական կենտրոնը Լիոն քաղաք, որոշել է, որ հայկական կառույցների անվտանգությունը պետք է պաշտպանել։
«Բախվելով ահաբեկման փորձերին, որոնց զոհ են դառնում հայազգի մեր հայրենակիցները, թաղապետը կոչ է արել ուժեղացնել ոստիկանության զինվորականների ներկայությունը հայկական դպրոցների և աղոթատեղիների հարևանությամբ»,-ասվում է ոստիկանության թվիթերյան էջում, որում հրապարակվել է նաև նկարներ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հրապարակել է այս հայտարարությունն ու գրել․ «Տխուր պատկերներ: Բայց պաշտպանության ուժեղ խորհրդանիշ, որն Ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին:
Հայկական ծագմամբ ֆրանսիացիների դեմ սպառնալիքները սպառնալիքներ են ամբողջ Ֆրանսիայի դեմ»։
Des images tristes.
Mais un symbole fort de la protection que la Nation offre à tous ses citoyens.
Les menaces contre les Français d'origine arménienne sont des menaces contre la France toute entière
Հարակից հրապարակումներ`
- Անկարան սպառնում է վրեժով «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման արգելքին
- «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում արգելվում է
- Ֆրանսիան հայտարարեց թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման լուծարման ու արգելման մասին
- Հայ համայնքը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը
- LeParisien. Ֆանսիական Դեսին քաղաքում հայերի վրա Գորշ գայլերի հարձակումների արդյունքում չորս ձերբակալված կա
- «Գորշ գայլերը» կարող են կովկասյան հակամարտությունը տեղափոխել Գերմանիա. Der Tagesspiegel