Սամվել Առաքելյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս մասն հայտնում են ՍԴ աշխատակազմից։
2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։
Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին Էդգար Ղազարյանն հայտնել էր, որ ազատվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա