Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը, զոհվել է 3 քաղաքացիական անձ
Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։
Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։
Մյուս տվյալները ճշտվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին