Իրավունք 22:05 06/11/2020 Հայաստան

ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար իրականացվող օպերատիվ–հետախուզական բացառիկ գործողությունների արդյունքում անժխտելի տվյալներ են ստացվել, որ ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին»  ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետև հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Այս մասին է հայտնում ԱԱԾ մամուլի կենտրոնը։ 

Մասնավորապես՝ փաստարկված նոր տվյալներ են ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին որպես վարձկաններ մասնակցել են.

-Աբու Սթեֆ ալ–Հինդավին. վերջինս հանդիսանում է Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված Սիրիական ազատագրական բանակի անդամ,

- Ահմադ ալ-Տայեբը. վերջինս սիրիական Իդլիբ քաղաքից է, սովորել է Հալեպի համալսարանում, բնակվում է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Ռեյհանլի քաղաքում,

-Աբու Դիաբ Հալաբը:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին որպես վարձկաններ հիշյալ անձանց մասնակցության հանգամանքը հաստատող փաստական տվյալները փոխանցվել են վարույթն իրականացնող քննչական մարմնին, որի հիման վրա ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում ներկայումս մարտական գործողությունների վայրում գտնվող և ակտիվ մասնակցություն ունեցող Աբու Սթեֆ ալ–Հինդավին, Ահմադ ալ-Տայեբը, Աբու Դիաբ Հալաբը ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, ինչպես նաև հայտարարվել է հետախուզում:

Հիշատակվածից բացի, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են 
ռազմական գործողություններին մասնակցող ավելի քան 20 վարձկանների տվյալներ ևս, որոնց թվում են Աբու Արաբա Հասանը, Աբու Շահիր Բզաանը, Մահմուդ Աբու Մուհամմադին, Համմուդ Թելքինը, Աբու Բաշիր Մաարան և այլ անձինք, ովքեր նույնպես ներկա դրությամբ հակառակորդի կողմից ակտիվ կերպով մասնակցում են Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հիշյալ անձանց վերաբերյալ պարզված տվյալները հայտնել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նաև ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները, հավաքագրման եղանակներն ու Սիրիայից և այլ երկրներից Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխելու հստակ ուղիները:

Բացի այդ, Արցախի Հանրապետությունում վերջին օրերին  կալանավորված երկու ահաբեկիչների՝  նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում լրացուցիչ տվյալներ են ստացվել վերջիններիս Ադրբեջանում գտնվելու և ստացած հրահանգավորումների մասով: Մասնավորապես, մարտի դաշտ նետելուց առաջ զինյալներին հրահանգավորել են հայկական գյուղերում կենդանի մարդ չթողնել՝ ամեն կտրած հայի գլխի համար խոստանալով 100 ԱՄՆ դոլար պարգևավճար,
Ադրբեջանում սպանված ոչ բոլոր ահաբեկիչների ընտանիքներն են ստացել խոստացված փոխհատուցումները, Սիրիայում նրանց ընտանիքների անդամներին չեն տեղեկացրել բազմաթիվ գրոհայինների մահվան մասին, ինչը դժգոհություններ է առաջացրել Ադրբեջան բերված ահաբեկչական խմբավորումների անդամների մոտ:

Ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ Արցախում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո նշված ահաբեկչական խմբավորումները չեն վերադառնալու Սիրիա, այլ ծրագրում են ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տարբեր երկրներ անօրինական ներթափանցելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Աշխատանքները նշված ուղղությամբ շարունակվում են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}