
Արտակ Բեգլարյան. Ֆիլմում մի շարք գողտրիկ բացահայտումներ եմ արել իմ ապրումներից
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հ1-ը երեկ հրապարակեց այս ֆիլմը՝ «Կամքի ուժ» շարքից, որտեղ ներկայացվում է և՛ իմ ու ընտանիքիս ներկան, և՛ իմ անցած կյանքի տարբեր դրվագներ: Այս ֆիլմում մի շարք գողտրիկ բացահայտումներ եմ արել իմ կյանքից ու ապրումներից:
Նկարահանումները կատարվել են օգոստոսին, բայց խորհրդանշականորեն վերաբերում են նաև այսօրվա մարտահրավերներին:
Շնորհակալություն Ռազմիկ Գրիգորյանին և իր թիմին «Կամքի ուժ» գեղեցիկ ֆիլմաշարի համար»։
Բեգլարյանը պատմում է հոր զոհվելու, դրանից հետո մայրիկի ու երեք եղբայրների հետ ունեցած դժվարությունների, իր մեջ բույն դրած ազատության պատճառներին, իր կազմած ընտանիքի, Արցախի մասին։