Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի հոնորարը նվիրաբերել է Արցախին
Հետաձգվել է Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնում դեռևս հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը, որը շարունակվելու էր ևս 3-4 ամիս: Այս մասին գրում է «Կինոաշխարհը»։
Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝ պայմանվորված համավարակի երկրորդ ալիքով, երկրում փակվել են թանգարանները, մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ Այդ պտճառով Կարտիե հիմնադրամը ևս ժամանակավորապես դադարեցրել է «Բնություն» ցուցահանդեսի նախագիծը։
Նշվում է նաև, որ Արտավազդ Փելեշյանը «Բնություն» ֆիլմի 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
- «Ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես և ինչով են այս ծանր օրերին ապրում Փելեշյանը, Չեքիջյանը, Մանսուրյանը»
- Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
- «Հրաշքը չեղավ». մահացել է բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան