
Բայդենը Թրամփից առաջ անցավ առանցքային Ջորջիա նահանգում, որը կարող է ապահովել նրա հաղթանակը
ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը քվեաթերթիկների 99%-ի հաշվարկից հետո առաջ է անցել Ջորջիա նահանգում (16 ընտրիչ): Այս մասին գրում է Tass-ը։
Ըստ նրա, Բայդենը հավաքում է 2,449,371 ձայն, մինչդեռ նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփը՝ 2,448,454 մարդ, այսինքն՝ ԱՄՆ նախկին փոխնախագահը առաջ է անցել 917 ձայնով:
Դեռ նոյեմբերի 5-ին Թրամփն ուներ մոտ 5 հազար ձայնի առավելություն, բայց հետո այն սկսեց աստիճանաբար նվազել: Մինչ թարմացված տվյալների հրապարակումը, դա կազմում էր մոտ 600 ձայն:
Կանխատեսումների համաձայն, եթե հաղթի Ջորջիա նահանգում, ապա Բայդենը կդառնա նախագահ՝ հավաքելով 270 ընտրական ձայն։ Ներկա պահին Թրամփն ապահովել է 214 ընտրիչների աջակցությունը, Բայդենը՝ 264-ի: